ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը` ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Ավագ դատախազի որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրում պարունակվում են տեղեկություններ քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները չկատարելու մասին: Մասնավորապես` քննիչն անձի ձերբակալման մասին սահմանված 12-ժամյա ժամկետի փոխարեն, դատախազին իրազեկել է 20 ժամ անց, և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում չի ուղարկել դատախազին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: