Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից հրդեհ է բռնկվել Մաշտոցի փողոցի թիվ 3 տանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել են մեկ հեռուստացույց և անկողնային պարագաներ: