«Air Armenia» ավիաընկերության հայտարարում է չվերթների ժամանակավոր դադարեցման և որպես հայկական ավիափոխադրողի իրենց համար ստեղծված իրավիճակի և խնդիրների մասին:
Երեկ թռիչքների դաթարեցման մասին հայտարարության տարածումից հետո չեղյալ է համարվել դեպի Փարիզ իրականացվող չվերթը, Էյր Արմենիա ընկերությունից YerevanNews.am-ին հաղորդեցին, որ ուղևորներին տրամադրվել են տոմսեր այլ ավիաընկերությունների չվերթներում կամ ամբողջովին վերադարձվել են տոմսերի գումարները:
Երեկ տարածված թռիչքների դադարեցման մասին հայտարարությունում մասնավորապես ասվում էր
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Ռոսաէռոնավիգացիայի կողմից ռուսական լրատվամիջոցների միջոցով տարածած հայտարարությունը առ այն, որ «Air Armenia» ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն, մեծ վնաս հասցրեց և լուրջ խնդիրների պատճառ դարձավ միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերության համար:
Ռոսաէռոնավիգացիայի կողմից տարածված հայտարարությունը, մեծ տարածում գտնելով Հայաստանյան լրատվամիջոցների շրջանում, պատճառ հանդիսացավ հայկական ավիափոխադրողի հեղինակության անկման, ինչի արդյունքում «Air Armenia» ավիաընկերությունը սկսեց կրել մեծ ֆինանսական կորուստներ:
Հայտարարությունը խուճապ առաջացրեց թե ուղևորների, թե կրեդիտորների և թե դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով:
Միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսեցին պահանջել իրենց հասանելիք գումարները, հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվում էին փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները, պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները:
Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջեցին օդանավերից մեկի տեխնիկական հերթական և մյուսի ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով:
Ավիաընկերության համար լուրջ խնդիրներ առաջացրեց նաև հոկտեմբերի 2-ին լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվությունը, ինչի արդյունքում հայկական ավիափոխադրող «Air Armenia» ընկերությունը ավելի մեծ կորուստներ ունեցավ: Հայաստանում վաճառքները նվազեցին 80%-ով:
Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիյա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Air Armenia»-ին պատկանող երկու Ա320 օդանավեր վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի:
Հայտարարությունը ամբողջությամբ այստեղ: