Նոյեմբերի 15-ից ՀՀ Զինված ուժերի անձնակազմը կանցնի ձմեռային համազգեստի: Aysor.am-ի տեղեկություններով՝ այն կրել է որոշակի փոփոխություններ:
Նախ և առաջ փոխվել է զինվորական ձմեռային վերարկուի աստառը: Այն այսուհետ կլինի մետաքսից, որի տակ կարված է ավելի թեթև, բայց տաքություն պահող հատուկ կտոր: Վերարկուի ներսի կողմից ավելացվել է գոտի հիշացնող երիզ, որը վերարկուն կֆիքսի զինվորի գոտկատեղին՝ ներսի կողմից, այդպիսով պահելով տաքությունը:
Փոխվել են վերարկուի շղթաները: Դրանք կլինեն ավելի ամուր և հեշտ կոճկվող:
Վերարկուի օձիքի հատվածին մորթին ևս փոխարինվել է ավելի որակյալով:
Լիովին փոխվել է զինվորի ձմեռային գլխարկը: Նորը կարված է ամառայինի մոդելով, բայց ներսից ունի մորթի և ականջները ծածկող հատուկ երիզներ:
Վերարկուին կցված գլխարկը (կապյուշոնը) ևս թարմացվել է: Այն կլինի անջրանցիկ կտորից:
Կարևոր փոփոխություն է կրել նաև ձմեռային վերարկուի թևերի հատվածը: Դաստակի մոտ ավելացվել են ձգվող մանժետներ, որոնք նույնպես կպահեն տաքությունն ու բացի դրանից կարող են օգտագործվել որպես հենց վերարկուին ամրացված ձեռնոցներ:
Ամբողջական հոդվածը այստեղ: