Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը: 
Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բարձր է գնահատվել ծավալված համագործակցությունը:
Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից և իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ: 
Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընթացքը: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ մի շարք առանցքային ոլորտներում նախաձեռնած ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բարելավել գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրումներ ներգրավել և տնտեսական աճ ապահովել: Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ մեր երկրի տնտեսության զարգացման տեմպը կպահպանվի և ողջունել այդ նպատակով տարվող քաղաքականությունը:
Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել համայնքների զարգացման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և վերահաստատել ԱՄՆ-ը պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել գործադիրին բարեփոխումների իրագործման գործում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					