Հյուրանոցների կարևորությունը մեծ է ու անհրաժեշտ մեր ժամանակներում: Հյուրանոցների դերը կարևոր է տվյալ երկրի տուրիզմի զարգացման մեջ և քաղաքակիրթ ապրելակերպում: Նրանց հարմարավետությունն ու բազմաթիվ հարմարավետ պայմանները հնարավորություն են ընձեռնում հաճախորդին՝ իրեն ապահով և հարմարավետ զգալ:
Մեր օրերում այս բնագավառում գործող ընկերությունները այնպիսի առաջընթաց են արձանագրել, որ բացի իրենց բուն ծառայություններից մատուցում են լրացուցիչ պայմաններ և հարմարանքներ, որոնք այն վերածում են համալիրի: Հյուրանոցային այսպիսի համալիրները հասարակ մարդու, գործարարի, նորապսակների և այլոց կյանքը դարձնում են առավել հաճելի ու հարմարավետ:
«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրն արդեն 8 տարի գործելով հայաստանյան շուկայում և կարևորելով ընկերության զարգացման գործում ճիշտ մարքեթինգային քաղաքականության դերը, համագործակցում է Հայաստանում արտաքին գովազդի ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ «Մոշն Թայմ» (Motion Time) գովազդային ընկերության հետ՝ դառնալով սեփական ընկերության տրանսպորտային միջոցների բրենդավորման առաջիններից մեկը: «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի գովազդը փակցվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա, որոնք առաքման ծառայությունն էլ ավելի հասանելի են դարձնում հասարակությանը: