««Հրապարակ» թերթի տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականություն հռչակելուց և վարչության կուրացիան էկոնոմիկայի նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը «նեղացել» է: Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, թե իրենից խլում են յուղոտ ոլորտն ու հանձնում էկոնոմիկայի նախարարությանը:
Լարվածությունն այնքան է սրվել, որ ոմանք չեն բացառում Մովսեսյանի ինքնակամ հրաժարականը: Ավելին, որոշ տեղեկություններով, հարցի լուծումը կառավարությունում պատկերացնում են այնպես, որ ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո այս կամ այն մարդուց կախված չլինի ավիացիոն քաղաքականությունը»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: