«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի սկանդալային մարզպետ Սարգիս Սահակյանը մեր լրագրողի հետ զրույցում «անհիմն» է համարել մոտ ապագայում իր պաշտոնանկության մասին լուրերը: Չի բացառվում, որ բազմաթիվ «տանիքներ» ունեցող մարզպետն այս անգամ էլ ջրից չոր դուրս գա:

Նշենք, որ Սահակյանը Սերժ Սարգսյանի սիրելիներից է և Աղվան Հովսեփյանի մտերիմը: Մեր լրագրողը Սահակյանից հետաքրքրվել է՝ ո՞վ է իրեն այդքան ամուր «պահում» անգամ այն դեպքում, երբ մարզպետարանի կալանավորված կրթության բաժնի նախկին պետ Պարգև Համբարձումյանն իր դեմ ցուցմունքներ է տալիս: «Ո՞վ ա ձեզ ասել նման բան, սաղ սուտ ա: Ես մնալու եմ իմ պաշտոնում այնքան, ինչքան որ կորոշի երկրի նախագան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: