«Նորակառույց բազմաբնակարան շենքերի հետ կապված գործարքներ», «Նոտարների կարգապահական պատասխանատվության հիմքերը և ընթացակարգերը» թեմայով սեմինարի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ անբարեխիղճ նոտարը պետք է փոխհատուցի թե նյութապես, թե գույքի տեսքով։
Նախարարը օրինակ է բերում կառուցապատողների կողմից նույն բնակարանը մի քանի մարդկանց վաճառելը փաստը, երբ տուժողը այդպես էլ չի փոխհատուցվում։ Այդ պարագայում նոտարը պետք է իր բաժին պատասխանատվությունը կրի: Նրա խոսքով այդ հանրային գործառույթը իրականացնելիս բնականաբար այնպիսի պատասխանատվությամբ պետք է օժտված լինի, որպեսզի հնարավորություն չտա նման գործարքներ կնքելու և իր խորհրդատվությամբ քաղաքացիներին ճիշտ ուղին ցույց տա:
Հովհաննես Մանուկյանի խոսքերով համաձայն չէ, որ նոտարական համակարգում կոռուպցիան համատարած բնույթ է կրում և նշում է, որ հիմա իրավիճակը բավականին փոխված է 5 -10 տարի առաջ եղած իրավիճակից: