Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» ընդունել էր «Չերնոմորեցին»։

«Հանքափորներն» այսօր 3 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։ Առաջինը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ֆերնանդինյոն (32ր.)։ Նրան հաջորդել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը (60ր.) և Լուիս Ադրիանոն (73ր.)։

Այս տուրից հետո Դոնեցկի թիմն ունի 60 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չերնոմորեցը» 36 միավորով 5-րդն է,-գրում է sportarmenia.com-ը։