Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հիվանդանոցներում ընդհանուր առմամբ գրանցվել է նորածինների մահացության 35 դեպք:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից YerevanNews.am-ին տրամադրած տվյալների՝ 0-6 օրական նորածինների մահացության դեպքերի առավել մեծ թիվ է կազմում «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում՝ թվով 13 նորածին:
Նորածինների մահացության դեպքերի ցուցակում երկրորդն է Ախուրյանի «Մոր և մանկան» ԱԿ հիմնադրամը՝ թվով 12 դեպք: Շիրակի մարզում գտնվող «Ավստրիական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ում գրանցվել է 0-6 օրական նորածինների մահացության 8 դեպք: Մահացության դեպքերի ամենաքիչ քանակը գրանցվել է «Արթիկի մոր և մանկան» ԱՊԿ ՓԲԸ-ում՝ թվով 2 դեպք:
ՀՀ մարզերից Արմավիրում և Վայոց Ձորում գործում են մեկական հիվանդանոց: Օրինակ՝ Արմավիրի մարզում «Վաղարշապատի ծննդատուն» ՊՓԲԸ-ում գրանցվել է նորածինների մահացության ընհամենը 1 դեպք: Իսկ Վայոց Ձորի մարզի «Եղեգնաձորի ԲԿ» ՊՓԲԸ-ում գրանցվել է 3 դեպք:


