Եվրոպական Միության և Ուկրաինայի միջև կնքված ասոցացման պայմանագիրը այսօրվանից մասնակիորեն ուժի մեջ է մտնում: Ընդ որում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասը չի գործի մինչև 2015թ.-ը: Կիեվը հետաձգել է այս դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը Մոսկվայի հորդորների ազդեցության ներքո: 

Ասոցացման պայմանագրի էությունը կայանում է առևտրային հարաբերությունների հետզհետե լիբերիլիզացման մեջ, որի արդյունքում Բրյուսելը թույլատրում է ուկրաինական ապրանքների ազատ մուտք եվրոպական շուկա: ԵՄ-ն նաև ապահովում է Կիեվին տեխնիկական և նյութական աջակցություն եվրոպական տնտեսական օրենսդրությանը ադապտացվելու համար: 

Այս ամենի փոխարեն ԵՄ-ն պահանջում է պահպանել մի քանի ստանդարտներ մարդու իրավունքների և դեմոկրատիայի ոլորտներում, կորուպցիայի դեմ քաղաքականություն իրականացնի, հաստատի օրենքի գերակայություն և տնտեսությունում իրականցնի բարեփոխումներ: