Թուրքիայի և «ԻՊ» զինյալների համագործակցությունը տեսանկարահանվել է գաղտնի տեսախցիկով:

Հոկտեմբերի 22-ին կատարված այս նկարահանումը ցուցադրվել է քրդական հեռուստաալիքներից մեկով: 

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են թուրքական բանակի զինծառայողները մտնում «Իսլամական Պետություն» խմբավորման զինյալների հետ շփման մեջ Կոբանիյում:

Տեսանյութում նույնպես պարզ երևում է, որ թուրքական սահմանը լիովին բաց է «ԻՊ» զինյալների համար:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ սահմանում առկա է թունել, որը ծառայում է Թուրքիայից Սիրիա՝ քրդական Կոբանի քաղաք «ԻՊ» զինյալների փոխադրման ճանապարհ: