Հայաստանում մեքենաների թիվն օրեցօր աճում է: Իսկ մեքենաները մշտական ուշադրության կարիք ունեն: Եվ պարտադիր չէ, որ դա լինի միայն ակնհայտ խնդիրների առկայության դեպքում:
Գոյություն ունեն ավտոսպասարկման կետեր, որոնք ապահովում են հաճախորդների բարեկիրթ և բարձրակարգ սպասարկում, պատվերների արագ և ճշգրիտ կատարում և երաշխիք, որ պահեստամասերը համապատասխանում են նշվող ֆիրմաների ապրանքանիշերին:
«Բլից» ավտոսպասարկման ընկերությունն ընտրել է մեքենատեր հասարակության ուշադրությունը գրավելու ամենաճիշտ տեղեկատվական նոր ուղին: Այն է՝ համագործակցությունը Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» ընկերության հետ:
«Բլից» ընկերության գովազդը փակցվել է հասարականան տրանսպորտի (ավտոբուսների) վրա, որոնք շրջելով քաղաքի ամբողջ տարածքով՝ հասարակությանը ճանաչելի են դարձնում տվյալ ընկերությունը և ընկերության մատուցած ծառայություններից օգտվելու տվյալները:
Վստահե՛ք Ձեր գովազդը մասնագետին...