Այսօր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի Կոմիտասի պողոտայում գտնվող մասնաճյուղի կողմից մատուցվեց անակնկալ, արդեն բազմահազարանոց հավատարիմ հաճախորդներին: Սուպարմարկերտում ներդրվեց 200 դրամ գրավ` 1 սայլակի դիմաց նորույթ համակարգը:

Տեղեկացնենք, որ 200 դրամանոց համակարգը գործում է Մաշտոցի պողոտայում (նախկին Փակ Շուկա) գործող սուպերմարկետում` բացման իսկ օրվանից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հաշվարկելով համակարգի եկամտաբերությունը որոշվեց այն ներդնել նաև Կոմիտասում: 

Հավատարիմ հաճախորդների այն հարցերն թէ «ի՞նչ նպատակ է այն հետապնդում» և «ինչու՞ է ներդրվում», համակարգի աշխատանքի ձևը բացատրող աշխատակիցները պատասխանում էին թե գողանալու դեմ է հիմնական նպատակը ուղղված` սայլակի արժեքը 180 եվրո է, բայց հարկ ենք համարում նշել, որ այդ նույն սայլակի համապատասխան մասում տեղադրելով 200 դրամանոց մետաղադրամը կարող է գողանալու ցանկություն ունեցողը այն իրականացնել: Բացատրություններից մյուսը այն էր, որ տանում ավտոկանգառի ծայրամասերում են թողնում ու 200 դրամը, իրենց կարծիքով, կստիպի սայլակը վերադարձնել մուտքի մոտ:

Ճիշտ է շատերս այդ համակարգին հանդիպել ենք տարբեր վայրերում` մասնավորապես օդանավակայաններում և այն շատ խրախուսելի է: Հաճախորդներին անհրաժեշտ է սայլակների հետ վարվելու կարգուկանոնին վարժեցնել, բայց այն պարագայում երբ այն ներդրված է առաջին իսկ օրերից: Այս պարագայում, ենթադրվում է, որ նպատակը այլ է` քչացնել ավտոկանգառում սայլակ հետ բերող աշխատակիցների թիվը և վերջիններիս աշխատավարձը թողնել սայլակ չվերադարձնող «աղա» քաղաքացիների հույսին:

Այս ամենի հեևանքով տուժում է միայն ու միայն այնտեղ առևտրի գնացանող քաղաքացին, քանի որ կորցնում է այս դարում շատ թանկարժեք ժամանակը` դրամը մանրելու, սայլակը բավականին մեծ ավտոկանգառի ծայրից վերադարձնելու վրա:

Լուծումներից մյուսն է ուղղակի 200 դրամ նրա համար վճարել և չմտածել վերադարձնելու մասին:

Սուպերմարկետը տևական ժամանակ հավաքելով մեծ թվով հավատարիմ հաճախորդներ մեղմ ասած «չի հետաքրքրվում» հաճախորդների կարծիքով և շարժառիթը միայն վաստակած շահույթի ծավալները մեծացնելն է: