Նոյեմբերի 2-ին տեղի ունեցող նկարահանումների ժամանակ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է: Դերասանուհին մասնակցում էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումներին: 

Այս տեղեկությունները հաստատեց նաև ֆիլմի սցենարի հեղինակ և ֆինանսավորող՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Պրն Հակոբյանը հայտնեց, որ դերասանուհին իրեն վատ է զգացել, որից հետո մոտեցել է շտապ օգնության մեքենան և օգնություն ցուցաբերել: 

Իսկ թե այժմ ինչպիսի զգացողություն ունի դերասանուհին ֆիլմի սցենարի հեղինակը չկարողացավ հայտնել՝ ասելով, որ նկարահանումները ընթանում են սահմանին մոտ գտնվող վայրում և կապը լավը չէ: