«Նանսենի այգում և՛ մատուռ, և՛ թանգարան, և՛ մանր-մունր արձաններ: Ընդունենք, թե Նանսենը արժանի է, որովհետև նա շատ բան է արել: Է՛լ լրագրողի արձան, է՛լ վատ կանգնած Նանսենի արձանը: Կամ Լրագրողի արձանը. ոնց կարելի է պատի էս կողմը գլուխ-ձեռ են կպցրել, էն կողմը երկու հատ ոտ են կպցրել:
Կարելի է, իհարկե, նորարարություն մտցնել արվեստի մեջ, բայց հետաքրքիր ձևով: Արձանից ես հասկացա, որ լրագրողը ուզում է պատը ճեղքել: Ես այսպես հասկացա, արդյոք դա՞ էր իմաստը: Որպես քանդակագործի այս քանդակը ինձ չհամոզեց»,- հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմանջյանը այսօր լրագրողնեի հետ զրույցի ժամանակ:
Վերջին 20-25 տարիներին ներկայացված քանդակները Լևոն Թոքմանջյանի սրտով չեն: Նա որպես քանդակներ, որպես մշակույթի մաս դրանց չի զգում. «Վերջին շրջանի բոլոր քանդակները կարծես լուսանկարչական, ֆիլմերից վերցված դրվագներ լինեն: Ինձ դուր չի գալիս, որովհետև եթե քանդակի մեջ չլինի ռոմանտիկա, սիմվոլիկա, որը ժամանակի ընթացքում պիտի ընկալվի, ես չեմ ընդունում: օրինակ Սոս Սարգսյանի արձանը, կարծեք թե, լուսանկար լինի»: