ՀՅԴ-ն առանձին է մասնակցելու Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին, իսկ Դաշնակցության համամասնական ցուցակն էլ գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Այդ մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` հավելելով, որ ցուցակն ամբողջովին կհրապարակվի առաջիկայում: