«Ես ոգևորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում են բանակցային ճանապարհով դադարեցնել հակամարտությունը: Նրանք իրար հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, երբ ադրբեջանցի և հայ ժողովուրդների թշնամանքն իր տեղը զիջի համագործակցության նոր շրջանին»,-ադրբեջանական կայքին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարության մասին, այն է՝ որ ժամանակն է խաղաղության համաձայագիր ստորագրել, նշել է, որ հուսով է, կողմերը լրջորեն կքննարկեն այդ քայլը:
Ուորլիքը կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել փոխվստահությունն ավելացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին:Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղարաբաղյան խնդրից զատ, քննարկելու է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սարգսյան-Օլանդ հանդիպմանը նախորդել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։