Արդի հասարակության համար ճիշտ ժամանցի կազմակերպումը դարձել է ցանկալի և որոշ հասարակության շերտերի համար պարտադիր: Ժամանցը ապահովում է կյանքի ճիշտ ռիթմը և մարդկանց լիցքաթափվելու հնարավորություն է տալիս:
Այսօր ներկայացվող առաջարկները շատ են, իսկ կողմնորոշվելը՝ բարդ: Սպառողների մոտ հետաքրքրություն առաջացնելու և հաճախորդների ուշադրությունը գրավելու համար ժամանցային կենտրոնները տարբեր ձևաչափեր են ընտրում: Տարբեր ժամանցային կենտրոններ օգտվում են գովազդային հոլովակների տարբերակից կամ ակցիաններ են կազմակերպում իրենց ապրանքանիշը գովազդելու ու ավելի հայտնի դարձնելու նպատակով: Play city-ն ընտրեց իր տարբերակը՝ շարժական գովազդը:
Համագործակցելով գովազդի շուկայում առաջատար ընկերության՝ «Մոշն Թայմ» ընկերության հետ, կարողացել են գեղեցիկ և հետաքրքիր գովազդային տարբերակով ներկայանալ: Քաղաքացիները այսուհետև կարող են ընկերության գովազդը տեսնել նոր դիզայնով ավտոբուսների վրա, որոնք տարբերվում են մյուս ավտոբուսներից իրենց ձևով ու արտաքին տեսքով: Հասարակական տրանսպորտից օգտվելը կապահովվի նաև ցանկալի տեղեկատվական դաշտը և կբարձրացնի նաև քաղաքացիների տրամադրությունը: