«Հայկական ժամանակը» գրում է.
«ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը ԵԿՄ գրասենյակում լրագրողների դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկանն ուզում է նախագահ դառնալ, պատասխանել է. «Բաղդադ էլ խուրմա կա, թող էթա դառնա ինչ ուզում ա, էտ իրա խնդիրն ա: Ուզում ա, շատ մարդ ա շատ բան ուզում: Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն ա եղել, էտ ո՞ր օրվանից եղավ անիշխանություն»:
ԲՀԿ-ամերձ շրջանակները գեներալի այս հայտարարությունն արժանացրել են բուռն հակազդեցության:
Այս ամենի կապակցությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Որոշ ինտերնետային լրատվամիջոցներ կոնկրետ տեղերից սպասարկվող, որոշ քաղաքական գործիչներ, ովքեր կենսագրություն չունենալով հանդերձ, հանդես են գալիս համակարգչային էկրանից, բայց իրական կյանքում շարքային բորենիներ են, պետք է խորհուրդ տամ, որ քաղաքականությունը որպես իրենց համար հայտնի մասնագիտություն չօգտագործեն, չափի զգացողությունը երբեք չկորցնեն: Թեպետ, այդ բորենիները գեներալներին տեսնելիս իրենց խոնարհ հարսի պես են պահում»:
Պետք է ենթադրել, որ Սահակյանի այս հայտարարությանը կհաջորդի ԲՀԿ-ական որևէ պատգամավորի հայտարարություն, սրան էլ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարություն, և քաղաքական աշունը կշարունակի թեժանալ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: