Երգչուհի Անի Քրիստին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է բոլոր հետաքրքրված անձանց, թե որտեղ է տեղի ունենալու օրերս ողբերգական մահով մահացած սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հուղարկավորության արարողությունը:

«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ տեսակցությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Կալիֆոռնիա 91504»,- գրում է նա: