Նոյեմբերի 5-ին ժամը 20:00 տեղի է ունենալու Գործադիրի նիստը Հանրապետական կուսակցության հրավերով, YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Օրակարգը ձևավորվում է տեղում նախագահի և գործադիրի անդամների առաջարկությամբ: YerevanNews.am-ի այն հարցին, թե օրակարգում հնարավոր է տեղ գտնի Վայոց Ձորի մարզպետի նշանակման հարցը Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ եթե քննարկվի, ապա լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի:
Իսկ փոխվարչապետի նշանակման հարցի մասին Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ դեռ պարզ չի կքննարկվի այդ հարցը, թե չէ: Իսկ թե ինչու է ձգձգվում երկրի գլխավոր պաշտոնում մարդ նշանակելու հարցը ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ որևէ ձգձգում տեղի չի ունեցել:
«Իրենց ընթացակարգով գնում են խնդիրները»,- հավելեց նա: