Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրճարանում ծխող մարդուն անվանել է անդաստիարակ «հարիֆ»: Ստամբուլի Էսենլեր թաղամասով շրջելիս նախագահը սրճարաններից մեկում նկատել է այցելուների, որոնք չնայած արգելքին ծխում էին: Էրդողանը դիմել է ծխողներին և զգուշացրել նրանց, որ այս դեպքում հնարավոր է նույնիսկ տուգանքի նշանակում, սակայն այցելուները շարունակել են ծխել և նկարահանել նրան:
Հենց այստեղ է Էրդողանը ջղայնացել ու վիրավորել քաղաքացուն՝ ասելով. «անդաստիարակ հարիֆ, նախագահը խոսում է, իսկ ինքը շարունակում է ծխել»: