Գեղեցիկ կազմվածքը, գեղեցիկ հագ ու կապը, շպարման պարագաները, աքսեսուարները ու նման այլ հաճելի հոգսերը դարձել է 21-րդ դարի կնոջ առօրյայի մի մասը: Հայ կանայք նույնպես վերջին ժամանակներում մեծ ուշադրություն են սկսել դարձնել իրենց արտաքին տեսքին, որն էլ առիթ դարձավ օրեցօր բացվող նոր առողջարանների, լողավազանների, մարզասրահների, գեղեցկության սրահների, բազմաթիվ հագուստի, աքսեսուարների և այլ պարագաների խանութների:
Բայց ամենահաճելին, որ միայն խանութներով, սալոններով ու նման բաներով չեն սահմանապակվում մեր աղջիկներն ու կանայք: Նրանք փորձում են ճիշտ և գրագետ կիրառել այդ ամենը՝ տեղեկանալով ու օգտվելով ամսագրերից, կայքերից, հաղորդումներից: Այսօր նրանք հնարավորություն ունեն բացառիկ պայմաններում օգտվել «Կոսմոպոլիտան» ընկերության կողմից առաջարկվող մեծ ծառայություններից:
«Կոսմոպոլիտան» ընկերությունն ընդլայնեց իր գովազդային արշավը, հաշվի առնելով, որ հայ կանայք ավելի շատ օգտվում են հասարակական տրանսպորտից, այլ ոչ թե անձնական մեքենաներից: «Կոսմոպոլիտան» ընկերությունը որոշեց համագործակցել «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության հետ, և որպես գովազդային կրիչներ հանդիսացան հասարակական փոխադրամիջոցները՝ նոր, գեղեցիկ ու գունեղ դիզայնով ավտոբուսները: