Ռոբերտ Հայկարամի Գևորգյան (1958 - 1994) - ՀՀ ներքին ծառայության գնդապետ (հետմահու, 1994):

Ռոբերտ Գևորգյանը 1989 - 1994 թթ. մոտոհրաձգային գնդի կազմում որպես հրամանատար մասնակցել է Գորիսի (Շուռնուխ, Կոռնիձոր), Կապանի, Մեղրիի, Բերձորի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար), Կուբաթլուի, Ֆիզուլիի (Հորադիզ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Զոհվել է 1994 թվականի մարտի 10-ին՝ Հորադիզի (Ֆիզուլու շրջան) մատույցներում:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: