Թուրքական Իզմիթ քաղաքում տեղի ունեցող «Ոսկե սոսի» ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի կկայանա Ստամբուլում: Մրցանակաբաշխության շրջանակներում այս անգամ տեղ կհատկացվի նաև մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրին:
Ինչպես տեղեկացնում է «Posta» կայքը՝ մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 4-ի, երեկոյան: Ազնավուրի մրցանակը արդեն Փարիզում նրան է հանձնել Թուրքիայի հյուպատոս Հաքքը Աքըլը: Այս կապակցությամբ մեծն հայը ասել է. «Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»: