Գալուստ Սահակյանը այս անգամ էլ չկորցրեց իր սարկազմի հատկությունը ոչ իշխանական ուժերի կողմից սկսած գործընթացը որակավորելու համար: Ըստ ԱԺ նախագահի անգամ ժողովուրդը չի հասկանում Եռյակի սկսած «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»: Ժողովուրդն ինքը չի հասկանում, թե ուր կտանի բուրժուազիայի ձեռքն ընկած իշխանությունները:
«Ցանկացած կուսակցության նպատակն է գալ իշխանության: Հստակ ծրագիր է պետք, որն ընդունելի կլինի հասարակությանը, եթե լավ ծրագրեր ունի ընդդիմությունը կամ քաղաքական տարբեր ուժեր, նախ և առաջ պետք է աշխատեն հասարակության հետ: Դա է պատճառը, որ մեկնարկը սկսեց նրանից, որ շտաբներ բացեն և փորձեն իրենց տեսակետերը հասարակությանը ներկայացնել: Այսինքն՝ իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար»,- հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ինչպիսին է լինելու իշխանափոխությունը լինում և ինչպիսին է այն Հրաշալի եռյակի պատկերացմամբ, իր տեսակետը հայտնեց Գալուստ Սահակյանը. «Իշխանությունը կամ փոփոխվում է ընտրությունների միջոցով, կամ՝ հեղափոխական ճանապարհով: Համենյանդեպս այսօրվա քաղաքական դաշտում չկա հեղափոխական միտում»