Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ օրերս մահացած Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կալիֆոռնիայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել երգչուհի Անի Քրիստին:
Դերասանուհու ամուսին Ներսես Աբրահամյանը, որ ԱՄՆ-ում Հասմիկ Ղարիբյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Սուրբ Լևոն եկեղեցում:
«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ տեսակցությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 19։00-ին Սբ Լեոն եկեղեցում»,- գրել է նա:
Հիշեցնենք նաև, որ սիրված դերասանուհու ողբերգական մահից հետո համացանցում հայտնվեց նաև մի գեղեցիկ տեսանյութ, որում ցուցադրվում է Կարգին Հասոյի վերջիս ամիսների կյանքից դրվագներ: