«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռևս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միստր Շեդո» ձեռնարկության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել է ընկերությունից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար:

«Միստր Շեդո» ԱՁ-ն հիմնադրվել է 2012 թվականին, և ըստ պետռեգիստրի՝ նրա հիմնադիրը Արա Չատինյանն է: Սակայն դատարանում որպես պատասխանող հանդես են գալիս Վիգեն Չատինյանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի փեսան, և նրա մայրը` Մարինա Չատինյանը: Ի դեպ, Մարինա Չատինյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Բարս» ընկերության հիմնադիր-տնօրենն է: Նրա մյուս որդին էլ 2013-ին ամուսնացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր հետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: