«Չորրորդ իշխանությունը» գրում է.

«Հայաստանն աղքատության մակարդակով աշխարհի 109 երկրների թվում աննախանձելի վիճակում է գտնվում: Ամերիկյան հայտնի հետագոտական «CATO» ընկերությունը հրապարակել է աղքատության մակարդակի վերարերյալ «The World Misery Index» զեկույցը, որտեղ Հայաստանն իր ցուցանիշներով 37.1 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում. այսինքն՝ որքան աղքատ է երկիրը, այնքան բարձր հորիզոնականում է գտնվում:

Հայաստանում աղքատության հիմնական պատճառը, ըստ միջազգային կազմակերպության գնահատականների, գործազրկությունն է: Նշենք, որ Հայաստանն այստեղ զիջում է տարածաշրջանի երկրներին. Վրաստանը 24-րդն է, Թուրքիան՝ 27-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը: Աղքատության ամենամեծ մակարդակը Սիրիայում է, իսկ ամենահարուստ երկիրը Շվեյցարիան է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: