«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հացի և հացամթերքի թանկացումը Հայաստանում շարունակվում է: Երեկ «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ Երևանի որոշ խանութներում և սուպերմարկետներում վաճառվող հացը հերթական անգամ 10 դրամով թանկացել է: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակավորմանը:
Ու թեև հացամթերքի շուկայում դրոշմապիտակավորում չկա, այնուամենայնիվ որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով՝ բարձրացրել են նաև հացի գները: Ի դեպ, հացամթերքի շուկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնային վերահսկողություն չունի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: