Երեկվանից Բաքվում է գտնվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիատրոն...Երկուշաբթի սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ ղեկավար Է. Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պ. Սիատրոն և Է. Մամեդյարովը բողոքի մուղամն էին «միացրել» և դժգոհում էին ԱՄՆ-ից...Պաշտոնական Վաշինգտոնը խիստ քննադատել էր Բաքվին քիչ թե շատ անկախ ՀԿ-ների և նրանց ղեկավարների նկատմամբ հետապնդումների համար, իսկ Հունգարիայի վարչապետ՝ տխրահռչակ Վ.Օրբանին, կաշառակերության համար...Մամեդյարովի և Սիատրոյի արդարանալու բոլոր փորձերը ավարտվեցին անհաջողությամբ...Հունգարիայի ԱԳՆ հպարտանում էր իր ժողովրդի ազատատենչությամբ և անկախությամբ, բայց, չգիտես ինչու, չհիշեց ՓԱՌԱՀԵՂ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ անցյալը...
Իսկ Է. Մամեդյարովն էլ ամերիկացիներին սովորեցնում էր, թե ինչ բան է ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ...Բայց այսօրվա իրադարձությունները լիովին բացահայտեցին, թե ինչի՛ համար է իրականում Բաքու այցելել Հունգարիայի գլխավոր դիվանագետը...Պ.Սիատրոն իր այցի երկրորդ օրը այցելել է Բաքվի Օտար լեզուների համալսարան և հանդիպել ռեկտոր Սամեդ Սեիդովի հետ...Այո, դա այն Ս.Սեիդովն է, ով ղեկավարում է ազեր-կոյունլուների պատվիրակությունը ԵԽԽՎ-ում... Այս անձը հայտնի է իր կենդանական ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ...Ու ոչ միայն հանդիպել է, այլև ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ է Սեիդովին շքանշանով...Վ. Օրբանի պատվիրակը նաև «շնորհակալություն» է հայտնել Սեիդովին ազեր-հունգարական հարաբերությունները ավելի ակտիվացնելու և ԵԽԽՎ-ում համագործակցելու համար...Այստեղ էր ասված. «Ձկնորը ձկնորսին տեսնում է հեռվից»..իսկ այս պարագայում կարելի է ասել. «Ֆաշիստը ֆաշիստին տեսնում է հեռվից»...
Հ.Գ. Այս պարգևատրումով կարելի է եզրակացնել, որ Հունգարիայի կաշառակեր և ֆաշիստ վարչապետ Վ.Օրբանը ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ է հայտնում Ս. Սեիդովին որպես միջնորդի, որը Ի. Ալիևից 3 միլլիարդ դոլլար փոխանցեց Վ. Օրբանին մարդասպան Ռ. Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու համար... Այդ զավեշտալի գործարքից արդեն անցել է երկու տարի, բայց Հունգարիայի ներկայիս իշխանությունները դեռ իրենց THANK YOU-ն չէին հայտնել ՄԻՋՆՈՐԴԻՆ...Հիմա իսկական ժամանակն էր՝ ազեր-հունգարական տանդեմը պայքարելու է իրենց քննադատողների դեմ...
Գագիկ Համբարյան Facebook