Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի թոռը՝ Ջուլիանը, 450.000 ԱՄՆ դոլար է ծախսել Բևեռլի Հիլզի հյուրանոցներից մեկում կազմակերպված երեկույթի համար: Հայտնի է նաև, որ երեկույթին մասնակցել են նաև հայտնի աստղեր: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Երեկույթը նվիրված է եղել Բար Միցվահին՝ հրեական ծեսին, որի արդյունքում երիտասարդը դառնում է չափահաս մարդ:
Այս տոնակատարությունը կլորիկ գումար է արժեցել MGM -ի նախկին տեր Քրքորյանի թոռանը: Ծախսերը վճարել են մայրը՝ Լինդա Քըրքորյանը, և հայրը՝ ներդրող-գործարար Ռոս Հիլթոն Քեմփերը: Երեկույթը եղել է Ջեյմս Բոնդի ոճով, ներգրավված են եղել նաև Իգի Ազալիան ու Նիք Ջոնսը:
Քրքորյանի թոռը ահռելի գումար է ծախսել երեկույթի ժամանակ (ֆոտոշարք)






