Թուրքական ընդդիմությունը իր ակտիվությունն է ցուցաբերել հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Այս մասին հայտնում է cnnturk.com-ը, որ թուրքական ժողովրդահանրապետական կուսակցությունը 2015թ-ին հրավիրելու է պատմաբանների ժողով:
Հայող ցեղասպանության մասին պատմող 40 հազար գիրք կա ամբողջ աշխարհում, նշում է կուսակցության ներկայացուցիչ Մուսթաֆա Բալբայը, իսկ թուրքական կառավարությունը ներկայացնում է, որ դրանք ընդամենը 60-ն են:
«Մենք, որպես Ժողովրդահանրապետական կուսակցություն, մեր տեսակետը չենք պնդում, այլ հրավիրոմ ենք ժողով պատմաբանների: Կանչե՛նք պատմաբաններին, թող իրենք քննարկեն այս հարցը: Եկեք դուք էլ տեսեք դա: Դուք էլ ձեր մեկնաբանություններն ավելացրեք: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ թող գա»,- ասել է ընդդիմադիրը: