Ռադիոյի դերակատարումը մեծանում է հատկապես այն ժամանակ, երբ տվյալ պետությունում արտակարգ իրավիճակ է լինում: Եվ բոլորովին պատահական չէ, որ այս լրատվամիջոցի կարևորությունն ընդգծվեց Հայաստանում այն ժամանակ, երբ արցախյան պատերազմի, առանց Էլեկտրաէներգիայի ու ջրի տարիներն էին: Հասարակայնության հետ կապերի և մարքետինգի տեսանկյունից այս լրատվամիջոցը կարևորվում է նրանով, որ հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ այլ գործով զբաղվելու ընթացքում` խոհանոցային գործերով զբաղվելիս, մեքենա վարելիս և այլն:
Բոլոր ժամանակների ամենահետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ուսումնասիրված լրատվամիջոցը Հայաստանում մի տեսակ մեկուսացած է այսօր: Որպես լրատվամիջոց այն բացարձակապես կամ գրեթե 100 տոկոսով իրեն չի արդարացնում: Փոխարենը այն երիտասարդության անբաժանելի ուղեկիցն է: Այս տեսանկյունից ռադիոն պարզապես անփոխարինելի է քարոզչության, մեր պարագայում գովազդային քարոզչություն իրականացնելու առումով: Քարոզչություն, քանի որ մինչև օրս այն նման գործունեություն իրականացնելու համար լավագույն գործիքն է մնում, քանի որ վիզուալ էֆֆեկտի բացակայության դեպքում կարողանում է ավելի խորը տպել տարածած տեղեկատվությունը մարդու ենթագիտակցությունում:
Շատ տարիներ են անցել և ապրելով զարգացած և զարգացող դարում թվում է թե այլևս կարիք չի լինելու ռադիոյի, սակայն մինչև օրս էլ այն ունի իր ունկնդիրը, այն լսում են թե մեծերը և թե փոքրերը:
«Ռադիո Երևան FM-101.9» ռադիոընկերությունը գնահատելով «Մոշն Թայմ» ընկերության որակյալ ու պրոֆեսիոնալ կատարած աշխատանքները՝ նպատակահարմար գտավ համագործակցել ընկերության հետ: Իր յուրովի դիզայնով գովազդը փակցվելով ավտոբուսների վրա՝ հասարակության լայն շերտերին ավելի հասանելի է դառնում տեղեկանալը տվյալ ռադիոկայանի մասին: