Վայոց Ձորի մարզպետի անունը հայտնի է: ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Կառավարության հաստատման դեպքում վաղվա նիստին ՀՀ Վայոց ձորի մարզպետ կնշանակվի Հարություն Սարգսյանը: Նախատեսվում Հարություն Սարգսյանին նշանակել վաղը՝ նոյեմբերի 6-ին կայանալիք նիստի ժամանակ:
Նշենք նաև, որ այս և փոխվարչապետի թափուր պաշտոնները վերջերս բավական բուռն քննարկումների առիթ էին դարձել: Փաստորեն, վաղը մարզպետի պաշտոնում կնշանակվի Հարություն Սարգսյանը: Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Վայքի գործող քաղաքապետի մասին: