Այսօր՝ նոյմեբերի 6-ին ընթացող կառավարության նիստի ժամանակ քննարկվում են նաև Հայաստանում ծնելիության մակարդակի հետ կապված որոշ խնդիրներ: Վարչապետը իր մտահոգությունը հայտնեց կապված այն հանգամաքի հետ, որ Հայաստանը բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր գտնվում է աշխարհում վերջին տեղում:

Վարճապետը մասնավորապես ուշադրություն հրավիրեց ծնունդների սեռային հարաբերակցության վրա: 

«Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես 2 աղջիկների հպարտ հայր՝ ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի արդյունքում այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրերի»,- ասաց նա: 

Վարչապետը հանձնարարեց առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը: 

Կառավարության նիստի ընթացքում արդեն իսկ քննարկվել են նաև այլ հարցեր, օրինակ՝ այսօր հաստատվել է «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանից Եվրոպական միության երկրներ մեղր ու ձուկ արտահանել: 

Հիշեցնենք նաև, որ այսօր արդեն իսկ որոշվել է միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները: Հովիկ Աբրահամյանը  առաջարկեց ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: