Այսօր՝ նոյեմբերի 6-ի կառավարության նիստի որոշմամբ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում նշանակվեց Վայքի արդեն իսկ նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և ցանկացավ բեղմնավոր աշխատանք:

«Հուսով ենք, որ բոլոր հույսերը կարդարացնեք՝ հայրենի Կառավարության և հանրապետության Նախագահի»,- ասաց վարչապետը: 

Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը վերջերս լքեց պաշտոնը նշանակվելով Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այդ իսկ օրվանից սկսած Հարություն Սարգսյանի մարզպետ նշանակվելու մասին շրջանառվող լուրերը չէին դադարում: 

Նշենք նաև, որ կառավարության նիստի ընթացքում արդեն իսկ կայացվել է մի քանի որոշում: