Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծվի տարիներ շարունակ եղած խնդիրը՝ կապված տարբեր տարիներին մասնավոր բուհերում սովորած ուսանողների հետ, ում դիպլոմը անցողիկ չէ ո՛չ ՀՀ-ում, ո՛չ արտերկրում:
ԿԳՆ Արմեն Աշոտյանն խոսքերով, օրենքով սահմանվել է, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ (նախկինում նախատեսված 2012-2013 ուստարվա ավարտի փոխարեն):
Նշենք նաև, որ այսօրվա կառավարության նիստում ընթացող քննարկվել են նաև Հայաստանում ծնելիության մակարդակի հետ կապված որոշ խնդիրներ: Վարչապետը իր մտահոգությունը հայտնեց կապված այն հանգամաքի հետ, որ Հայաստանը բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր գտնվում է աշխարհում վերջին տեղում:


