Ինչպես հաշվարկում են թուրք պաշտոնյաները, էրդողանի ավելի քան հազար սենյականոց պալատը, որը կառուցված էր հենց նախագահ համար, կարժենա 615 մլն դոլար, որը նախատեսվածից երկու անգամ ավելի թանկ է:
Ակ Սարայը կամ Սպիտակ պալատը 150 հազար ք.մ մակերեսով տեղակայված է անտառապատ բլրի գագաթին՝ Անկարայի ծայրամասում:
Էրդողանը, ում կուսակցությունը իշխում է թուրքական քաղաքականության մեջ արդեն 10 տարի է, պալատը բացեց օգոստոսի 30-ին, երբ դարձավ նախագահ: Մինչ այդ նրա նստավայրը տեղակայված էր ավելի համեստ վայրում Չանկա անունով, որը ևս Անկարայում էր: Այնուհետև նա այդ պալատը հանձնեց վարչապետ Ահմեդ Դավութողլուն:
Ակ Սարայը իր չափերով ավելի մեծ է, քան Վաշինգտոնում՝ Սպիտակ տունը, Մոսկվայում՝ Կրեմլը և նույնիսկ Վերսալի պալատը: Պալատի շքեղ մարմարե միջանցքները հագեցած են ժամանակակից էլեկտրոնային համակարգերով, որը կանխում է գաղտնալսումը:
Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի, շինարարության գումարի մեծ մասը վճարված է, իսկ մնացած 135 մլն դոլարը կվճարվի մյուս տարում: Շիմշեքը նաև հիշեցրեց, որ 185 միլիոն դոլար է ծախսվել նախագահի ինքնաթիռի (Airbus A330-200) վրա: