Թուրքիայի հարավում բնակվող 13-ամյա տղան պատրաստվում է միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զորքերին: Առաջին հայացքից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա սովորական երեխայի տպավորություն է գործում, բայց քիչ անց գնում է այլ սենյակ և վերադառնում է ամբողջովին այլ հանդերձանքով:

Նա հագնում է իր կամուֆլյաժային բաճկոնն ու սաղավարտը և ցանկանում է, որ իրեն դիմեն Աբու Հաթաբ անունով: Տղան ծնվել է Սիրիայում և նախորդ տարի միացել է «Շամ ալ իսլամ» խմբավորման ջիհադիստներին: 

Նա ուսումնասիրել է շարիաթի կանոնները և սովորել է օգտվել զենքից: Տղան հպարտությամբ ցուցադրում է նկարները, որտեղ ինքը պատկերված է ձեռքին ավտոմատով: Բայց դեռևս միայն սահմանափակվում է Facebook-ի միջոցով այլ ջիհադիստների հետ զրուցելով: Մի քանի շաբաթից նա պատրաստվում է մեկնել Ռաքքա ու միանալ ջիհադիստների խմբին: