Նորընտիր Հռոմի պապը կեսօրվա աղոթքից հետո իր առաջին գրառումն է կատարել Թվիթերում (Twitter): Հայտնում է РИАНОВОСТИ-ն:
«Թանկագին ընկերներ, սրտանց շնորհակալ եմ ձեզ և խնդրում եմ շարունակել աղոթել ինձ համար. պապ Ֆրանցիսկ»,- գրել է հովվապետը իտալերենով իր @Pontifex միկրոբլոգում:

Պապի միկրոբլոգը հասանելի է 9 լեզուներով և արդեն իսկ ունի 3 միլիոնից ավելի հետևողներ: