«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկում: 30-ամյա Տաթևիկ Բաղդասարյանը 4-րդ հարկից իրեն ցած է նետել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած աղջիկը 90-ականներին ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դուստրն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ուշ ժամի:

Ըստ տարածքում ապրող բնակիչների՝ Տաթևիկը ֆլեյտահար է եղել, բավական լուրջ հաջողություններ է ունեցել, տարբեր մրցանակների է արժանացել: Վերջերս տեղի է ունեցել նրա նշանադրությունը: Աղջկա ապագա ամուսինը աշխատում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Ըստ լուրերի՝ Տաթևիկն ինքնասպանությունից առաջ հանել է նշանադրության մատանին և թողել պատուհանագոգին: Նշված հասցեում ապրող բնակիչները պատմել են, որ Տաթևիկը նախկինում մեկ անգամ ևս ինքնասպանության փորձ է կատարած եղել, սակայն հարազատներին հաջողվել է փրկել նրա կյանքը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այօրվա համարում: