Օրերս Մոսկվայում կայացավ մեծանուն հայ երաժիշտ, կենդանի լեգենդ Ռուբեն Հախվերդյանի համերգը: Հանդիսատեսը հիացած է: Ներկա են ինչպես հին սերունդի ներկայացուցիչներ, այնպես էլ երիտասարդներ: Յուրաքանչյուր մարդ Հախվերդյանի երգերի մեջ գտնում է իրենը, յուրաքանչյուրն առանձնանում է մարդաշատ դահլիճում և իրեն զգում յուրահատուկ արվեստի մի մասնիկը: