Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Աշգաբադում, որտեղ նրան պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Երկու երկրների նախագահները կանգնել են պետական դրոշների մոտ՝ մամուլի ներկայացուցիչներին հնարավորություն տալով լուսանկարել իրենց: Այդ ընթացքում հնչել են երկու երկրների օրհներգերը, ինչի ավարտից հետո Էրդողանը կռացել է՝ գետնից վերցնելու համար երկրի դրոշները, որոնք դրվել էին՝ նախագահներին իրենց կանգնելու տեղը հուշելու նպատակով:
Էրդողանի այս անսպասելի քայլի պատճառով Բերդիմուհամեդովն ու պաշտոնական արարողակարգի մյուս մասնակիցները հանկարծակիի են եկել՝ չիմանալով ինչ անել: Էրդողանը գրպանն է դրել դրոշներն ու շարունակել է ճանապարհը:
Հիշեցնենք, որ Էրդողանը գնել է առանձնատուն, որը իր չափերով գերազանցում է Կրեմլին և Սպիտակ տանը: