Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, բելգիական Notele հեռուստաընկերության եթերում հայտնվելով Ռուսաստանի զինանշանով ժիլետը հագին, ասել է, թե Ֆրանսիայից հեռացել է, քանի որ այն ձանձրալի վայր է: Հաղորդում է РИАНОВОСТИ-ն:
«Ֆրանսիան ձանձրալի տեղ է, ես կարծում եմ, որ ֆրանսիացիները մինչև կոկորդը կուշտ են: Ամեն տեսակ համոզմունքները բացակայում են: Թվում է` կառավարությունը չգիտի ինչպես իր գործն անել»,- հայտարարել է Դեպարդիեն:
Դերասանը նաև քննադատել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Օլանդին` նշելով, թե նա բավականաչափ փորձ չունի երկիրը ղեկավարելու համար:

Հարցազրույցի ժամանակ պարզվել է, որ Դեպարդիեն պատրաստվում է Նեշեն քաղաքից ոչ հեռու ռեստորան բացել: