Թուրքիայի վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանին հիշեցրել են էրդողանի հայտնի հայտարարությունը՝ «Ներեցեք արտահայտությանս, ինձ ասել են, որ հայ եմ»,- տեղեկացնում է Haberler.com լրատվական կայքը:
Ի պատասխան այս դիտարկմանը Էթյեն Մահչուփյանը պատասխանել է. «Այո՛, ես հայ եմ, ես այս հողերում եմ ապրում: Սակայն, այս հողերում ապրելով ես միայն հայ չեմ, ես մտավորական եմ, որ փորձում է մտածել և հասկանալ: Թուրքիայում վերջին 20 տարիներին իսլամիստ հատվածի մոտ շատ լուրջ փոփոխություններ են եղել: Ես ԱԶԿ-ական չեմ, կուսակցական չեմ, (Արդարությունև զարգացում կուսակցություն), բայց ուզում եմ, որ ԱԶԿ-ն հաջողության հասնի, քանի որ այս պահին ժողովուրդը նրա կարիքն ունի:
Ինչ վերաբերվում է Էրդողանին, ապա նա փոխվել է: Նայեք 80-ական, 90-ականների Էրդողանին, այս օրերի համար անընդունելի շատ բան էր ասում: Այդ մարդն էլ է փոխվել»: