«Ժառանգություն» կուսակցությունը դուրս չի գալու «Եռյակից». այս մասին YerevanNews.am-ի լրագրիողին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: 

«Այսպիսի լուրեր հայտնվում են ամեն շաբաթ: Սա ուղղակի սուտ տեղեկատվություն է, որի տարածման պատճառը հայտնի չէ»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը: Զարուհի Փոստանջյանի այն պնդումներին, որ «Ժառանգության» հեռանալը Եռյակից պետք է լինի ոչ ավելի ուշ, քան նոյեմբերի 14-ը Արմեն Մարտիրոսյանը մեկանաբանեց, որ նման պնդումներ չկան, ու չեն էլ եղել:

Հիշեցնենք, որ լուրեր էր տարածվել, իբրև թե պայմանավորվածություն կա, որ անկախ ամեն ինչից Եռյակը պետք է լքի «Ժառանգությունը» մինչև տարեվերջ: