«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ողջունում է Րաֆֆի Հովհանյիդյանի հաղթանակը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իշխանությունների կարգախոսը` «Ապահով Հայաստան», չի համապատասխանում իրականությանը: Ատելություն կա իշխանության նկատմամբ: Ժողովրդի մեծ մասը ատում է»,-ասաց Տիգրան Կարապետյանը և հավելեց, որ, այնուամենայնիվ, չի  հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի բարի հեղափոխությունը:

 «Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում են հաջորդ ընտրությունների համար: Նա ընդհանրապես դրական կերպար է, դա գաղտնիք չէ, որ ինքը մենակ չի, կա արևմուտք»,-ասաց նա և հավելեց, որ իշխանություններն այսուհանդերձ պետք է հեռանան ևիԻնչքան շուտ, այնքան լավ:

Տիգրան Կարապետյանը նշեց նաև, որ հետընտրական այս իրավիճակը որոշակիորեն իշխանություններին ձեռնտու են: Վերջինս լրագրողներին հայտնեց նաև, որ, ավագանու ընտրությունների չի մասնակցի, որովհետև որոշել է  դուրս գալ քաղաքականությունից: